Ռազմական

Իսրայելը համաձայն է հրադադարին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է․ հայտարարություն

Julya 1 րոպե 140 դիտում
Իսրայելը համաձայն է հրադադարին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է․ հայտարարություն

Իսրայելը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել Է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկից, մինչդեռ իսրայելական կողմը համաձայն է այդ ծրագրին: Այս մասին հայտարարություն է տարածել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը:


«Իսրայելն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի նորացված ծրագիրը, որն ուղղված է մեր պատանդների ազատ արձակմանը, սակայն ՀԱՄԱՍ-ը նախկինի պես հավատարիմ է մերժման իր դիրքորոշմանը։


Ինչպես նշել Է Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, ՀԱՄԱՍ-ի պատասխանն անընդունելի է և  գործընթացը հետ է մղում», - ասված է գրասենյակի հայտարարության մեջ, ըստ որի՝  Իսրայելը կշարունակի բոլոր ջանքերը գործադրել իր պատանդներին վերադարձնելու և ՀԱՄԱՍ-ի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու համար: 


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250