Հասարակություն Կարևոր

Քաղաքացիները հակառուսական պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում

Julya 1 րոպե 374 դիտում

Ազգային ժողովի դիմաց քաղաքացիները հակառուսական պաստառներով, Հայաստանի և ԵՄ դրոշներով իրենց բողոքն են արատահայտում ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի կապակացությամբ։ 


Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունն այս պահին հանդիպում է Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։


Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ակցիայի մասնակիցներին հորդորեց հեռանալ դարպասների մոտից, որտեղ ոստիկանությունը ծառայություն է իրականացնում, ինչին նրանք սպառնալիքներով պատասխանեցին. «Հեռացե՛ք։ Մի՛ խանգարեք։ Մի՛ ստիպեք մեզ փողոցը խառնել իրար»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ շենքի դիմաց ոստիկանական ուժերը ուժեղացված ծառայություն են իրականացնում։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250