Ռազմական

Սկսվել է Իրանի պատասխան հարվածի երրորդ ալիքը

Julya 1 րոպե 12 դիտում
Սկսվել է Իրանի պատասխան հարվածի երրորդ ալիքը

Սկսվել է Իսրայելին ուղղված Իրանի պատասխան հարվածի երրորդ ալիքը: Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։


Հաղորդվում է, որ գրանցվել է բալիստիկ և հիպերձայնային հրթիռների երրորդ ալիքի արձակումը Իսրայելի ուղղությամբ: 


Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հունիսի 13-ի երեկոյան պատասխան հարվածների շարք են սկսել Իսրայելի ուղղությամբ ՝ իրանական տարածքի ուղղությամբ Իսրայելի հարվածներից հետո:


Հարձակումը սկսվելուց ի վեր Իրանն Իսրայելի ուղղությամբ 150- 200 հրթիռ է արձակել։ Նրա տեղեկությունների համաձայն՝ գրանցվել է հրթիռների 9 անկում։

Հիշեցնենք՝ հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250