Ռազմական

Իրանը նոր հարվածներ է հասցրել Իսրայելի կենտրոնական հատվածին

Vika B. 1 րոպե 560 դիտում
Իրանը նոր հարվածներ է հասցրել Իսրայելի կենտրոնական հատվածին

Ինչպես հաղորդում է The Times of Israel-ը, առավոտյան Իրանը հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել Իսրայելի ուղղությամբ, ամբողջ երկրում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Իսրայելի կենտրոնական հատվածներում իրանական չորս բալիստիկ հրթիռների հարվածներից զոհվել է 3 մարդ, 74 մարդ հոսպիտալացվել է։ 


Թել Ավիվի մոտակայքում գտնվող Պետահ Տիկվա քաղաքի իշխանությունների փոխանցմամբ, իրանական հրթիռները հարվածել են 20-հարկանի բնակելի շենքի՝ վնասելով 4-րդ և 5-րդ հարկերը։


Շենքում, ամենայն հավանականությամբ, ոչ ոք չկա, սակայն փրկարարներն, այնուամենայնիվ, շարունակում են որոնումները։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250