Քաղաքականություն

Իրանում զանգվածային ցույցեր են

Ofelya 1 րոպե 6,712 դիտում
Իրանում զանգվածային ցույցեր են

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը իրանական ժողովրդին բազմիցս կոչ են  արել ընդվզել Իրանի կառավարության դեմ։ Ներկա պահին՝ Իրանցիները զանգվածային երթեր ու հանրահավաքներ են անցկացրել՝ բողոքելով Իսրայելի ագրեսիայի դեմ: Այս մասին հաղորդում  է Tasnim գործակալությունը:


Ինչպես հայտնում են մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքները, նրանք այսպես են պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Իրանի կառավարության դեմ ընդվզելու կոչերին, ինչպես նաև իսրայելական ԶԼՄ-ներում հայտնված՝ ուրբաթօրյա աղոթքին դուրս չգալու պահանջին:


Օրինակ՝ Թեհրանի համալսարանից արևելք ընկած փողոցներով քաղաքացիները գնացել են ուրբաթօրյա աղոթքի՝ ցուցադրաբար տրորելով ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները։


Բանդար Աբբասի բնակիչները նույնպես զանգվածաբար դուրս են եկել փողոց:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250