Քաղաքականություն

Իրանի խորհրդարանը որոշում ընդունեց․ ջրանցքը կփակվի

Ofelya 1 րոպե 5,945 դիտում
Իրանի խորհրդարանը որոշում ընդունեց․ ջրանցքը կփակվի

Իրանի խորհրդարանը որոշում է ընդունել փակել Հորմուզի ջրանցքը, վերջնական որոշումը պետք է հաստատի Իրանի ազգային անվտանգության խորհուրդը, հայտնել են խորհրդարանում։


Հորմուզի ջրանցքն ամբողջությամբ կփակվի, եթե Իրանի ինքնիշխանության դեմ ագրեսիան շարունակվի, հայտարարել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։


Իր հերթին Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Շարիաթմադարին ընդգծել է, որ Թեհրանը պետք է որքան հնարավոր է շուտ փակի ջրանցքը ամերիկյան, բրիտանական, գերմանական և ֆրանսիական նավագնացության համար։


Հորմուզի ջրանցքը միացնում է Պարսից և Օմանի ծոցերը, հյուսիսում գտնվում է Իրանը, հարավում՝ Օմանը և ԱՄԷ-ն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250