Ռազմական

Չնայած հրադադարի Իրանը հարձակվել է Իսրայելի վրա

Mariam Z. 1 րոպե 988 դիտում
Չնայած հրադադարի Իրանը հարձակվել է Իսրայելի վրա

Իրանը հարձակվել է Հայֆա քաղաքի և Իսրայելի Ռամաթ Դավիդ ռազմաօդային բազայի վրա։ Այս մասին հայտնել է իրանական Fars լրատվական գործակալությունը։


Ըստ տեղեկությունների հարվածները հասցվել են հունիսի 24-ի առավոտյան։ Հարձակումների հետևանքները չեն նշվում։


Հունիսի 24-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը և Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Նրա խոսքով՝ մեկ օր անց աշխարհը կողջունի «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։


Միևնույն ժամանակ, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը դեռևս որևէ համաձայնագիր չունի Իսրայելի հետ հրադադարի կամ ռազմական գործողությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնության վերաբերյալ վերջնական որոշումը նախատեսվում էր կայացնել ավելի ուշ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250