Քաղաքականություն

Եթե նա մեր տեսադաշտում հայտնվեր, մենք նրան կվերացնեինք. Իսրայելի ՊՆ

Ofelya 957 դիտում
Եթե նա մեր տեսադաշտում հայտնվեր, մենք նրան կվերացնեինք. Իսրայելի ՊՆ

Իսրայելը մտադրություն ուներ վերացնել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, սակայն այդ հնարավորությունը չստացվեց: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Channel 13-ին տված հարցազրույցի ժամանակ:


«Մենք ուզում էինք վերացնել Խամենեիին, բայց գործնական հնարավորություն չկար: Եթե նա մեր տեսադաշտում լիներ, մենք նրան կվերացնեինք», - ասել է Կացը:


Հարցին, թե արդյոք Իսրայելը նման գործողության համար Ամերիկայի հավանությո՞ւն է խնդրել, Կացը պատասխանել է.


«Մեզ այս բաների համար թույլտվություն պետք չէ»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250