Ռազմական

Իրաքյան Քրդստանում բախումներ են սկսվել

Mariam Z. 1 րոպե 288 դիտում

Իրաքյան Քրդստանում գիշերը բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում են մերձավորարևելյան թեմաներ լուսաբանող տելեգրամյան ալիքները։


Վարկածներից մեկի համաձայն՝ ազդեցիկ Հարքի ցեղի ներկայացուցիչները ապստամբել են Բարզանիի կառավարության դեմ, որը սերտ կապեր ունի Անկարայի հետ: Մեկ այլ վարկածի համաձայն՝ տեղի ունեցածը կապված է միջցեղային վեճերի հետ:


Նշվում է, որ փակվել էին հիմնական ճանապարհները: Մասնավորապես ընդդիմադիր ջոկատները փակել են Քուվեյրն ու Էրբիլը կապող կարևոր մայրուղին՝ աջակցող ուժերի տեղափոխումը կանխելու համար:


Տեղեկություններ կան, որ մարտերը տեղի են ունեցել Խոր Մոր գազի հանքավայրի մոտ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250