Քաղաքականություն

ԱՄՆ-ն կրճատում է զորքերի թիվը Սիրիայում

Ofelya 69 դիտում
ԱՄՆ-ն կրճատում  է զորքերի թիվը Սիրիայում

Ամերիկայի Միացյալ  Նահանգներն որոշել է  կրճատել զորքերի թիվը Սիրիայում՝ պայքարելով ԴԱԻՇ-ի (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) դեմ, նրանք նպատակ չունեն հավերժ մնալ տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը։ Այս մասին հայտնում է  թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:


«Մենք ունենք ռազմական ներկայություն այս տարածաշրջանում  և պահպանում ենք այն։ Նպատակը այս ներկայությունը հավերժ պահպանելը չէ։ Քանի որ մենք պայքարում ենք ԴԱԻՇ-ի (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) դեմ, ժամանակի ընթացքում որոշումներ կկայացնենք այդ զորքերի թիվը կրճատելու վերաբերյալ։ Ճիշտ այնպես, ինչպես բոլոր զորքերի թիվը պետք է կրճատվի, եթե ստեղծվի նոր անկախ սիրիական կառավարություն», -  ասել է դիվանագետը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250