Քաղաքականություն

ԱՆԻՖ-ի նախկին ղեկավարին մեղադրում են Գազայում սպանությունների մասնակցության մեջ

Marine 1 րոպե 34 դիտում
ԱՆԻՖ-ի նախկին ղեկավարին մեղադրում են Գազայում սպանությունների մասնակցության մեջ

Մեծ Բրիտանիայում մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը (AOHR UK) մեղադրում է ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանին Գազայում տեղի ունեցած սպանություններին մասնակցություն ունենալու համար:


Կազմակերպությունը հայտնել է, որ պաշտոնական գրություն է ուղարկել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել «Գազայի հումանիտար հիմնադրամի» (GHF) մի շարք պաշտոնյաների` այդ թվում Դավիթ Փափազյանի, և մասնավոր պահնորդական ընկերությունների ղեկավարների նկատմամբ, որոնք աշխատում են հիմնադրամի հետ պայմանագրով։  


AOHR UK-ն ընդգծել է, որ հիմնադրամը ստեղծվել է ԱՄՆ-ի և Իսրայելի անմիջական աջակցությամբ:


Նա պնդում է, որ կան անհերքելի ապացույցներ, որ այդ անձինք ներգրավված են ծանր հանցագործություններում, որոնք դատապարտվել են ՄԱԿ-ի պաշտոնյաների, տարբեր պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից:



Նշենք, որ Փափազյանը ԱՆԻՖ-ի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2019-2024 թվականներին:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250