60 տարեկանից բարձր տղամարդիկ և կանայք կծառայեն. Զելենսկին օրենք է ստորագրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս 60 տարեկանը լրացած անձանց ծառայել պայմանագրային հիմունքներով։ Այս մասին հայտնել է obozrevatel.com-ը։
Զելենսկին նպատակ ունի ներգրավել փորձառու և մոտիվացված քաղաքացիների՝ լայնածավալ պատերազմի պայմաններում երկրի պաշտպանունակությունը ամրապնդելու համար:
Փաստաթուղթը Գերագույն Ռադայի կողմից ընդունվել է հուլիսի 16-ին (քվեարկել է 203 պատգամավոր) և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո։ Համապատասխան տեղեկատվությունը հասանելի է Գերագույն Ռադայի կայքում։
Փաստաթուղթը 60 տարեկանից բարձր անձանց իրավունք է տալիս կամավոր կերպով պայմանագիր կնքել Ուկրաինայի զինված ուժերում ռազմական դրության ժամանակ ծառայության համար։ Մասնավորապես, այն կարող են կնքել և՛ տղամարդիկ, և՛ կանայք, եթե նրանք ճանաչվեն ծառայության համար պիտանի՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա։