Քաղաքականություն

«Կապրենք, կտեսնենք». Թրամփը հրաժարվել է կանխատեսումներ անել ուկրաինական հակամարտության վերաբերյալ

Mariam Z. 1 րոպե 190 դիտում
«Կապրենք, կտեսնենք». Թրամփը հրաժարվել է կանխատեսումներ անել ուկրաինական հակամարտության վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է կանխատեսումներ անել ուկրաինական հակամարտության ելքի վերաբերյալ՝ նշելով, որ կարգավորման հստակ հեռանկարներ չկան: Ամերիկացի առաջնորդի խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Դեռ պարզ չէ: Կապրենք ու կտեսնենք», - մեկնաբանել է ԱՄՆ նախագահը լրագրողների հարցին։


Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների ձախողման դեպքում մաքսատուրքեր մտցնելու իր պատրաստակամության մասին, սակայն կասկածի տակ է դրել դրանց արդյունավետությունը Ռուսաստանի դեմ: Ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության վերաբերյալ Ռուսաստանին ԱՄՆ-ի ներկայացրած վերջնագրի ժամկետը լրանալու է 10 օրից, հետհաշվարկը սկսվում է այսօրվանից:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250