Հասարակություն

Հայաստանի ոստիկանության գվարդիան այսուհետ կունենա հատուկ զրահափոխադրիչներ

Marine 345 դիտում
Հայաստանի ոստիկանության գվարդիան այսուհետ կունենա հատուկ զրահափոխադրիչներ

Կառավարությունն իր այսօրվա  նիստում սահմանել է Ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը։


Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն օրենքի հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը մասնակցելիս կամ ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում հատուկ առաջադրանքներ կատարելիս ոստիկանության գվարդիայի ծառայողը ոստիկանության պետի հրամանով իրավասու է օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացումն ապահովելու համար գործադրելու ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ տեխնիկա: 


Ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ կընդգրկվի հատուկ տեխնիկա` զրահափոխադրիչ ԲՏՌ-80, զրահափոխադրիչ ԲՌԴՄ-2։


Տեխնիկայի  ցանկը սահմանում է Կառավարությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250