Քաղաքականություն

Մենք հույս ունենք խուսափել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից, բայց առաջընթաց չենք տեսնում. Ռուբիո

Mariam Z. 374 դիտում
Մենք հույս ունենք խուսափել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից, բայց առաջընթաց չենք տեսնում. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ վերջին շփումները առաջընթաց չեն բերել Ուկրաինայում հրադադարի հարցի շուրջ: Նրա խոսքով՝ դիվանագիտական ​​փորձերին չնայած, ռուսական կողմը չի ցուցաբերում խաղաղ կարգավորման նկատմամբ հետաքրքրություն, և ուկրաինական քաղաքների ռմբակոծությունը շարունակվում է:


Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նախագահն ունի «շատ տարբերակներ» ճնշումը մեծացնելու համար՝ սկսած ռուսական նավթի առևտրի դեմ երկրորդական պատժամիջոցներից մինչև ոլորտային և բանկային սահմանափակումներ: «Մենք հույս ունենք խուսափել դրանից և գտնել խաղաղության ուղի, բայց ոչ ոք հավերժ չի սպասի», - ընդգծել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250