Հասարակություն

Հայաստանում որոշ դասարանների համար մի քանի առարկաների դասագրքեր դեռևս բացակայում են. ԿԳՄՍ

Mariam Z. 703 դիտում
Հայաստանում որոշ դասարանների համար մի քանի առարկաների դասագրքեր դեռևս բացակայում են. ԿԳՄՍ

Ուզում եմ նշել, որ այս տարվա համար բոլոր այն դասարաններում, որտեղ չափորոշիչը ներդրվելու է, և նաև այն դասարաններում, որտեղ նախորդ տարի էր ներդրվել չափորոշիչը, սակայն դասագրքեր չէին հրատարակվել՝ հիմնականում բոլոր մրցույթները կայացել են, դասագրքերը տպագրվել են: Այս մասին ասուլիսի ժամանանակ՝ պատասխանելով ուսուցիչների կողմից նախապես ներկայացված հարցերին, ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:


Նա նշել է, որ դասագրքերի մի մասը արդեն առաքվել է և ներկայումս բաշխման փուլում է, իսկ մնացածը կառաքվի և կբաշխվի մինչև օգոստոսի 25-ը։ Միևնույն ժամանակ, որոշ դասարանների համար որոշ առարկաների դասագրքեր դեռևս բացակայում են։ Դրանք են՝


Քիմիա՝ 10-րդ և 11-րդ դասարաններ,

Կենսաբանություն՝ 10-րդ և 11-րդ դասարաններ,

Հանրահաշիվ՝ 11-րդ դասարան,

Ռուսերեն՝ 11-րդ դասարան,

ՆԶՊ (Նախնական զինվորական պատրաստություն)՝ 9-րդ և 11-րդ դասարաններ,

Ֆրանսերեն՝ 5-11-րդ դասարաններ:


«Նշված դասարաններում այդ առարկաները դասավանդվելու են հին դասագրքերով: «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի կողմից դպրոցները կստանան լրացուցիչ ուղeցույցներ, ձեռնարկներ, որոնք կօգնեն հին դասագրքերում առկա նյութերն այնպես կիրառել, որ ապահովվի համապատասխանությունն նոր չափորոշչին», - ասել է Սվաջյանը:


Նա հավելել է, որ ևս երկու դասարանների երկու առարկանների դասագրքեր չկան, որոնց մրցույթն արդեն հայտարարված է: Այդ դասագրքերն են 11-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի դասագիրքը և 10-11-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» դասագրքերը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250