Հասարակություն

Որոնք են Հայաստանում մահվան հիմնական պատճառները

Mariam Z. 876 դիտում
Որոնք են Հայաստանում մահվան հիմնական պատճառները

2025թ․ առաջին կիսամյակում Հայաստանում մահվան հիմնական պատճառներն են եղել՝ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ 6768, նորագոյացությունները՝ 2484, շնչառական օրգանների հիվանդությունները՝ 1392, մարսողական օրգանների հիվանդությունները՝ 637, դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից՝ 436, ախտահարիչ և մակաբուծային հիվանդություններից՝ 156, COVID-19-ից՝ 2, այլ հիվանդություններից՝ 858 մարդ:


Հունվար-հունիսին հղիության ընթացքում, ծննդաբերական և հետծննդյան ժամանակահատվածի բարդություններից մայրական մահացության դեպքեր չեն գրանցվել, մինչդեռ 2024 թվականին նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 5 դեպք, մայրական մահացության գործակիցը կազմել էր 34,2 միավոր՝ 100.000 կենդանի ծնվածի հաշվով:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250