Քաղաքականություն

Գերմանիայից առաջարկ են արել Ուկրաինայի հետ կապված

Mariam Z. 1 րոպե 99 դիտում
Գերմանիայից առաջարկ են արել Ուկրաինայի հետ կապված

Ուկրաինայի անվտանգության երաշխավորների շրջանակը պետք է ընդլայնվի, և այդ երաշխիքները պետք է «շատ մոտ լինեն այն բանին, ինչ նշանակում է անդամակցությունը» ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը՝ ելույթ ունենալով Բեռլինում Գերմանիայի կառավարության կողմից կազմակերպված բաց դռների օրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


Նախարարի խոսքով՝ ուկրաինական պետությանը անվտանգության երաշխիքներ տրամադրող երկրների ցանկը պետք է ընդլայնվի Եվրոպայից դուրս, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների կողմից։


Նա նաև նշել է, որ մոտ 30 երկիր, այդ թվում՝ Ճապոնիան, հայտարարել են Կիևին աջակցելու իրենց պատրաստակամության մասին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250