Հասարակություն Կարևոր

Ինչու է ռուսական կողմն արգելափակել հայկական հարյուրավոր բեռնատարները

Mariam Z. 1,915 դիտում
Ինչու է ռուսական կողմն արգելափակել հայկական հարյուրավոր բեռնատարները

Auroranews-ի տեղեկություններով «Սպայկա» ընկերությունը որոշակի ֆինանսական պարտավորություններ չի կատարել, որի պատճառով ռուսական կողմը կալանավորել է բեռնատարները:


Հիշեցնենք` ավելի վաղ «Փաստ» օրաթերթը գրել էր, որ օրերս Ռուսաստանի իրավապահ մարմինները առանց որևէ պատճառաբանության կանգնեցրել և արգելափակել են հայկական «Սպայկա» ընկերության հարյուրավոր բեռնատարները։


Օրաթերթը նշել էր, որ սա պարզապես մի ընկերության դեմ քայլ չէ, այլ ուղղակի հարված է Հայաստանի տնտեսության ամենազգայուն կետին։ Բանն այն է, որ «Սպայկան» Հայաստանի ամենախոշոր ագրոհոլդինգն է, և բեռնատարների արգելափակումը կարող է լուրջ հարված հասցնել ոչ միայն ընկերությանը, այլև Հայաստանի գյուղմթերք արտադրողներին, ընդհանրապես տնտեսությանը։ Արգելափակված յուրաքանչյուր բեռնատար նշանակում է ոչ միայն անպատասխան մնացած պատվերներ, այլև կորցրած եկամուտ գյուղացու համար, կործանված շուկաներ Հայաստանի արտադրողի համար։ Եթե արգելափակումը երկար տևի, Հայաստանի գյուղմթերքի արտահանման շղթան կփլուզվի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250