Քաղաքականություն

Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում երաշխավորել Վլադիմիր Զելենսկիի անվտանգությունը. Պուտին

Mariam Z. 1 րոպե 14 դիտում
Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում երաշխավորել Վլադիմիր Զելենսկիի անվտանգությունը. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է երաշխավորել Վլադիմիր Զելենսկիի և Կիևի ներկայացուցիչների անվտանգությունը, եթե նրանք որոշեն գալ Մոսկվայում կայանալիք հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։


«Մենք պատրաստ ենք ամենաբարձր մակարդակի հանդիպումների։ Ուկրաինական կողմը ցանկանում է այս հանդիպումը։ Ես ասացի, որ պատրաստ եմ, խնդրեմ, եկեք, մենք անպայման կապահովենք աշխատանքի և անվտանգության պայմաններ՝ 100% երաշխիք», - ասել է նա


Ըստ նրա՝ Զելենսկու հետ շփումներում շատ բանի հասնել հնարավոր չի լինի, բայց ինքը պատրաստ է նման շփումների։


«Ես արդեն բազմիցս ասել եմ, որ պատրաստ եմ այս շփումներին։ Բայց ես մեծ իմաստ չեմ տեսնում», - ըդնգծել է Պուտինը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250