Քաղաքականություն

«Կիբերանվտանգության մասին» օրենքը շատ կարևոր օրենք է և շատ ուշացած. Սուքիասյան

Vika B. 1 րոպե 99 դիտում
«Կիբերանվտանգության մասին» օրենքը շատ կարևոր օրենք է և շատ ուշացած. Սուքիասյան

«Կիբերանվտանգության մասին» օրենքը շատ կարևոր օրենք է և շատ ուշացած: Այս մասին «Կիբերանվտանգության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։


«Պետք է շատ լուրջ համակարգային բնույթ կրի կառավարումը, մասնավոր ու պետական պետք չի առանձնացնել, մենք պետք է ունենանք այդ հարթակը, նախարարության ենթակայության տակ ամենօրյա աշխատանք պետք է կատարվի, որպեսզի գնահատեն Հայաստանի Հանրապետության մասնավոր կառույցները ինչ աստիճան են պաշտպանված կիբերհարձակումներից։ Պետք է մեր մասնագետները նորից կրթություն ստանան, ամեն օր պետք է աշխատեն նոր գործիքների հետ առնչվեն, որովհետև սա ամեն օր փոփոխվող, ամեն օր նոր վտանգներ բերող, նոր գիտությունէ, նոր մտքեր, նոր ճկունություն է պետք։ Պետք է մեր մասնագետները կարողանան այդ նոր գործիքներին տիրապետեն, կարողանան դրա դեմն առնեն, կարողանան այդքան տեղեկացված լինեն»,–ասել է նա։


Սուքիասյանի խոսքով՝ եթե մենք կարողանանք այս համակարգը ստեղծել, դա կդիտվի, որ Հայաստանը այդ հարթակը ունի, միգուցե այլ պետությունների էլ կարողանանք օգնել, որովհետև այդ գործիքները միշտ նման են լինում։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից