Քաղաքականություն

Կալլասը կողմ է արտահայտվել «Tomahawk» Ուկրաինային փոխանցելու որոշմանը

Mariam Z. 1 րոպե 72 դիտում
Կալլասը կողմ է արտահայտվել «Tomahawk» Ուկրաինային փոխանցելու որոշմանը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը աջակցել է ԱՄՆ նախագահի հնարավոր որոշմանը՝ Ուկրաինային հեռահար «Tomahawk» հրթիռներ մատակարարելու վերաբերյալ։ 


«Մենք ողջունում ենք բոլոր այն գործիքները, որոնք Ուկրաինան դարձնում են ավելի ուժեղ, իսկ Ռուսաստանը՝ ավելի թույլ», - ընդգծել է Կալասը։


Հոկտեմբերի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ուկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարումները։ Միևնույն ժամանակ, նա զգուշացրել է, որ Վաշինգտոնը կարող է հրթիռները փոխանցել Կիևին, եթե ուկրաինական հակամարտությունը չլուծվի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250