Քաղաքականություն

Թեհրանը չի վախենում բանակցություններից, բայց ոչ թելադրանքներից․ Արաղչի

Ofelya 1 րոպե 119 դիտում
Թեհրանը չի վախենում բանակցություններից, բայց ոչ թելադրանքներից․ Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների, եթե մյուս կողմերը հանդես գան ազնիվ և հարգալից մոտեցմամբ։


Ինչպես հաղորդում է IRNA-ն, Արաղչին ընդգծել է, որ Իրանը երբեք խնդիր չի ունեցել բանակցությունների հետ, սակայն դրանք պետք է տարբերվեն թելադրանքներից, հրամաններից և սպառնալիքներից։


«Բանակցությունների և դիվանագիտության դրոշը երբեք չի իջեցվել Իրանում։ Մենք պատրաստ ենք արդար ու հարգալից երկխոսության», - նշել է Արաղչին։


Նա հավելել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմը քայլեր է ձեռնարկում նահանգային պաշտոնյաներին ավելի մեծ լիազորություններ տրամադրելու և տնտեսական դիվանագիտությունը ընդլայնելու ուղղությամբ։ Արաղչու խոսքով՝ նախարարության հիմնական նպատակն է հաղթահարել տնտեսական պատժամիջոցների հետևանքները՝ զարգացնելով արտաքին տնտեսական կապերը։


Արաղչին նաև ընդգծել է, որ մինչ շարունակվում են սպառնալիքներն ու ճնշումները, Իրանի համար բանակցությունները չեն կարող արդյունք տալ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250