Քաղաքականություն

Ադրբեջանական բանակը անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին. Ալիև

Mariam Z. 166 դիտում
Ադրբեջանական բանակը անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ երկրի զինված ուժերը շարունակում են անցում կատարել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ։ Նա այս մասին ասել է Բաքվում ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։


Ալիևի խոսքով՝ ադրբեջանական բանակի արդիականացման գործընթացը իրականացվում է Թուրքիայի զինված ուժերի հետ սերտ համագործակցությամբ։ Նախագահը ընդգծել է, որ բարեփոխումները նպատակ ունեն բարձրացնել զինված ուժերի կառավարման և մարտունակության մակարդակը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։


Նրա խոսքով՝ Բաքուն կարևորում է ՆԱՏՕ-ի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու փորձի փոխանակումը՝ անվտանգության ոլորտում համագործակցության խորացման նպատակով։ Ալիևը հավելել է, որ բանակի արդիականացման աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկայում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250