Պատահարներ

Ճապոնիայում խոշոր հրդեհը 170 շենք է այրել

Inesa Sukiasyan 151 դիտում
Ճապոնիայում խոշոր հրդեհը 170 շենք է այրել

Ճապոնիայի Օիտա ափամերձ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ավելի քան 170 շենք է այրվել։ Կրակը մոլեգնել է ամբողջ գիշեր և դեռ ամբողջությամբ մարված չէ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։


Այրվող թաղամասից շուրջ 175 բնակիչ է տարհանվել։ 1 մարդ դեռ անհետ կորած է։ Կրակը գետնին է հավասարեցրել բազմաթիվ տներ։ Ըստ տեղի լրատվամիջոցների էլ՝ հրդեհը տարածվել է նաև մոտակա անտառապատ լանջերում:


Նշվում է նաև, որ հրդեհի բռնկման պատճառը հետաքննվում է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250