Հասարակություն

Արհեստական ​​բանականության շնորհիվ ընդամենը 10 տարի անց աշխատանքը կարող է ավելորդ դառնալ մարդկանց համար. Իլոն Մասկ

Inesa Sukiasyan 1 րոպե 5,485 դիտում
Արհեստական ​​բանականության շնորհիվ ընդամենը 10 տարի անց աշխատանքը կարող է ավելորդ դառնալ մարդկանց համար. Իլոն Մասկ

Ամերիկացի միլիարդատեր, արհեստական բանականության ընկերության ղեկավար Իլոն Մասկը կարծում է, որ արհեստական բանականության զարգացման շնորհիվ աշխատանքը մարդկանց համար կդառնա ավելորդ ընդամենը 10-20 տարի հետո։


Նա այս հայտարարությունն արել է ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ներդրումային ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։


Գործարարը նշել է, որ մարդկային աշխատանքը լիովին փոխարինելու համար մի քանի տասնամյակ կպահանջվի։


«Գուցե 10-20 տարի հետո․ ինձ համար դա երկարաժամկետ հեռանկար է։ Իմ կանխատեսումն այն է, որ աշխատանքը կդառնա ավելորդ»,- ասել է Մասկը Sky News-ի կողմից հեռարձակված իր ելույթի ժամանակ։


Այնուամենայնիվ, նա նշել է, որ արհեստական բանականության զարգացման այս մակարդակին հասնելու համար դեռ շատ աշխատանք կա անելու։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250