Պատահարներ

Վիետնամում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը ավելացել է

Vika B. 82 դիտում
Վիետնամում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը ավելացել է

Վիետնամի կենտրոնական հատվածում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի։ Ինչպես հայտնում է VietnamNews պետական պորտալը՝ վկայակոչելով երկրի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարության աղետների կառավարման ծառայությանը, ևս 13 մարդ համարվում է անհետ կորած։


Աղետներից ամենաշատը տուժել է Դակ Լակ նահանգը, որտեղ արձանագրվել է 27 զոհ, իսկ ութ քաղաքացի շարունակում է անհետ կորած համարվել։ Խոշոր կորուստներ կան նաև Խան Հոա նահանգում՝ 14 զոհ և երկու անհետ կորած։


Թվերը կարող են աճել, փրկարարական թիմերը շարունակում են որոնողական աշխատանքները։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250