Հասարակություն

Նորատուս գյուղի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են մոտ 400 հակ անասնակեր․ մանրամասներ

Inesa Sukiasyan 173 դիտում
Նորատուս գյուղի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են մոտ 400 հակ անասնակեր․ մանրամասներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13։35-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի Իշխան Ավետիսյան փողոցում այրվում է անասնակեր։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իշխան Ավետիսյան փողոցի տներից մեկի բակում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, մարվել՝ 16։55-ին։ Այրվել են մոտ 400 հակ անասնակեր և խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 32 քմ)։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250