Հասարակություն

Իրանում ոսկու նոր հանքավայր է հայտնաբերվել

Inesa Sukiasyan 1 րոպե 690 դիտում
Իրանում ոսկու նոր հանքավայր է հայտնաբերվել

Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ երկրի արևելքում՝ Հարավային Խորասան նահանգում, վերջերս ոսկու նոր հանքավայր է հայտնաբերվել։


Շադանի ոսկու հանքավայրը ներառվել է երկրի խոշոր ոսկու պաշարների շարքում՝ Հանքարդյունաբերության և առևտրի նախարարության հաստատումից հետո, հաղորդել է Fars գործակալությունը։


Շադանի տարածաշրջանում ոսկու երակի ապացուցված պաշարները գնահատվում են 61 միլիոն տոննա։


Հայտարարված ընդհանուր պաշարները ներառում են 7,95 միլիոն տոննա օքսիդային ոսկի պարունակող հանքաքար և 53,1 միլիոն տոննա սուլֆիդային ոսկի պարունակող հանքաքար։ Այս ցուցանիշը Շադանի հանքավայրը դասում է երկրի խոշորագույն ոսկու պաշարներ ունեցող հանքավայրերի շարքում, գրում է Mehr-ը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250