Հասարակություն

Վրաստանի պետական համալսարաններում կրթությունն այսուհետ անվճար կլինի․ Կոբախիձե

Marine 1 րոպե 622 դիտում
Վրաստանի պետական համալսարաններում կրթությունն այսուհետ անվճար կլինի․ Կոբախիձե

Վրաստանում 2026 ուսումնական տարվանից պետական ​​համալսարաններ ընդունվածներն ուսման վարձ չեն վճարելու. պետությունն ամբողջությամբ կստանձնի ֆինանսավորումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ճեպազրույցի ժամանակ:


«Մեր կառավարության օրոք նախադպրոցական կրթությունը դարձել է անվճար, ինչպես նաև ընդհանուր կրթությունը, ինչպես գիտեք, լիովին անվճար է, և դրան գումարվում է կրթության երրորդ մակարդակը՝ բարձրագույն կրթությունը, որը նույնպես անվճար է դառնում։


Հաջորդ տարվանից և հաջորդող տարիներին կրթությունն անվճար կլինի պետական ​​համալսարաններ ընդունված բոլոր ուսանողների համար։ Մեր առաջնահերթություններից է երիտասարդներին աջակցելն ու նրանց ֆինանսական վիճակի բարելավելը»,- ասել է Կոբախիձեն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250