Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Նոան» կամային հաղթանակ տարավ լեհական «Լեգիայի» նկատմամբ
Marine
208 դիտում
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում ընդունեց լեհական «Լեգիային» եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման հաշիվն արդեն երրորդ րոպեին բացեց 26-ամյա դանիացի հարձակվող Միլետա Ռայովիչը։
57-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Նոայի» 28-ամյա բրազիլացի հարձակվող Մատեուս Այասը։
84-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ 27-ամյա բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Լեգիայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 82-րդ րոպեին։
«Նոան» 8 միավորով ընթացիկ 13-րդ տեղում է։ Փլեյ-օֆֆ դուրս կգա 24 թիմ։
Նմանատիպ հոդվածներ
Լևոն Արոնյանը դարձել է Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող
Marine
1 րոպե
130
Շարա Բուլետը խոսել է Երևանում Արման Ծառուկյանի հետ կայանալիք գոտեմարտի մասին
Marine
1,112
Չորս հայ բռնցքամարտիկ՝ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում
Marine
208
Պլատինին դատական հայց է ներկայացրել ՖԻՖԱ-ի երեք նախկին պաշտոնյաների դեմ
Marine
92
Ավելին Սպորտ բաժնից
Լուրերը մեկ տողով. Վարչապետից բանաձև մեր երկրի համար՝ պատերազմի, տնտեսության և ռիսկերի ֆոնին
1 րոպե
311
Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է
1 րոպե
432
Լուրերը մեկ տողով. Աշխարհում՝ նոր ռազմական ու քաղաքական զարգացումներ, ՀՀ-ում՝ ընտրություններին ընդառաջ հայտարարություններ
1 րոպե
608
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Մուհամմադ Մոկաևին
1 րոպե
1,154
5.0