Հասարակություն

Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալված Հովեյան եղբայրներն ազատ կարձակվեն. փաստաբան

Mariam Z. 439 դիտում
Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալված Հովեյան եղբայրներն ազատ կարձակվեն. փաստաբան

Գյումրու քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած դեպքերով երկու պաշտպանյալներիս կալանքների երկարացման միջնորդությունների դատական նիստերն ավարտվեցին և կայացվեցին որոշումներ, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։


«Նախորդ օրը Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, իսկ այսօր՝ Սարգիս Դադոյանի նախագահությամբ քննվեց ու մերժվեց երկու եղբայրներ Կարեն և Կարուշ Հովեյանների կալանքների երկարացման մասին քննիչների միջնորդությունները։


Վստահաբար կարող եմ պնդել, որ երկու դատական նիստերում էլ իրավաբանությունը հաղթեց քաղաքականությանը։


Եղբայրները դեկտեմբերի 20-ից ազատ կարձակվեն»,- նշել է Բաբայանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250