Պատահարներ

Նոր մանրամասներ՝ Գյումրիում ծնողներին սպանած որդու գործով․ դուռը բացել ու տեսել են դիերը

Ofelya 806 դիտում
Նոր մանրամասներ՝ Գյումրիում ծնողներին սպանած որդու գործով․ դուռը բացել ու տեսել են դիերը

Ինչպես հայտնել ենք, Գյումրիում դաժան սպանություն է տեղի ունեցել. որդին սպանել է հորն ու մորը, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը։


ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել դեպքից ու նշել, որ որդին ձերբակալված է:


«Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10։10-ի սահմաններում, 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեում բնակարանի դուռը փակ է, և հարազատները չեն արձագանքում։


Փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։


Ահազանգով դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։ Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի արդյունքում նրանք մահացել են։


Տղամարդը ձերբակալվել է, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250