Ալեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ում բարձրացրել է գերիների խնդիրը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 18-ին հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները։
Կողմերն անդրադարձել են նաև ՆԱՏՕ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին՝ կարևորելով համագործակցության շարունակականությունն ու արդյունավետությունը։
Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին՝ ընդգծելով հարցի հրատապությունն ու մարդասիրական բնույթը։