Հասարակություն

Ոստիկանությունը հորդորում է որևէ պատրվակով անձնական տվյալները չտրամադրել անծանոթներին

Inesa Sukiasyan 65 դիտում
Ոստիկանությունը հորդորում է որևէ պատրվակով անձնական տվյալները չտրամադրել անծանոթներին

Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է որևէ պատրվակով անծանոթ անձանց չտրամադրել անձնագրային և բանկային տվյալներ։


«Մի փոխանցե՛ք նաև համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը և SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը: Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց՝ հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց կողմից և արդյունքում՝ կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաև այլ հանցագործությունների կատարման համար»,- նշված է Ոստիկանության տարածած հայտարարության մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250