Հասարակություն

Սիդնեյի լողափում ահաբեկչին վնասազերծած տղամարդու համար հավաքվել է ավելի քան 2,5 մլն դոլար

Vika B. 1 րոպե 1,177 դիտում
Սիդնեյի լողափում ահաբեկչին վնասազերծած տղամարդու համար հավաքվել է ավելի քան 2,5 մլն դոլար

Աշխարհի ավելի քան 43 հազար մարդ դրամական աջակցություն է ցուցաբերել Սիրիայից ներգաղթած Ահմեդ ալ-Ահմեդին, ով Սիդնեյի լողափում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ կարողացել է զինաթափել կրակողներից մեկին և օգնել փրկել տասնյակ մարդկանց կյանքեր։


Հանգանակության արդյունքում հավաքվել է ավելի քան 2,5 միլիոն դոլար։ Նշված գումարի չեկը Ահմեդ ալ-Ահմեդին հանձնել են հիվանդանոցում, որտեղ նա ներկայումս բուժում է ստանում ահաբեկչության ընթացքում ստացած վիրավորումներից։


Հիշեցնենք, որ Սիդնեյի լողափում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 15 մարդ, ևս տասնյակներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250