Հասարակություն

ՔՊ–ն առաջարկել է Գյումրիի բոլոր մանկապարտեզները դարձնել անվճար

Lilit A. 1 րոպե 884 դիտում
ՔՊ–ն առաջարկել է Գյումրիի բոլոր մանկապարտեզները դարձնել անվճար

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ավագանու նիստում առաջարկել է համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզները դարձնել անվճար:


Այս մասին գրել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը։


«Կառավարությունը հաջորդ տարի 437 մլն դրամ ավել դոտացիա կտրամադրի Գյումրուն, ինչը թույլ կտա լիարժեք իրականացնել առաջարկը:


Ներկա պահին մանկապարտեզ հաճախող 2500 երեխայից գանձվող վարձավճարի ընդհանուր չափը տարեկան 120 մլն դրամ է:


Արդյունքում կունենանք մանկապարտեզ հաճախող շատ երեխաներ, հատկապես խոցելի խմբերի ընտանիքների երեխաներին այս կարևոր օղակում ընդգրկվելու, նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելու հնարավորություն կստեղծվի»,- գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250