Հասարակություն

Երթևեկության փոփոխություն՝ նշված հատվածներում

Vika B. 1 րոպե 333 դիտում
Երթևեկության փոփոխություն՝ նշված հատվածներում

Դեկտեմբերի 24-ից Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն է իրականացվելու Պարոնյան փողոցում՝ Պարոնյան–Ռուսթավելի փողոցների խաչմերուկում։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը:


Փոփոխության համաձայն՝ Ռուսթավելիի փողոցի կողմից երթևեկող տրանսպորտային միջոցների համար կկարգելվի ձախ շրջադարձը Պարոնյան փողոց։ Նշված սահմանափակումը նպատակ ունի բարելավել խաչմերուկում երթևեկության անվտանգությունն ու հոսքերի կարգավորումը։


Վարորդներին հորդորվում է նախապես պլանավորել երթուղիները և հետևել տեղադրված ճանապարհային նշաններին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250