Հասարակություն

Մերկասառույցի պատճառով «Գազելը» կողաշրջվել է․ կա տուժած

Ofelya 1 րոպե 872 դիտում
Մերկասառույցի պատճառով «Գազելը» կողաշրջվել է․ կա տուժած

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, Գյումրի-Կամո ավտոճանապարհի 5-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով Գյումրի-Շիրակ-Կամո գյուղերի երթուղին սպասարկող «Գազելը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ նախարարությունից։


«Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Վթարի հետևանքով այլ տուժածներ չկան»,- հայտնում են գերատեսչությունից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250