Հասարակություն

Բացվել է Հայաստան եկող Ախալցխա-Նինոցմինդա միջպետական նշանակության ճանապարհը

Marine 1 րոպե 956 դիտում
Բացվել է Հայաստան եկող Ախալցխա-Նինոցմինդա միջպետական նշանակության ճանապարհը

Վրաստանում ձնամաքրման աշխատանքներից հետո կցորդիչով և կիսացորդիչով մեքենաների համար բացվել է Հայաստան եկող Ախալցխա-Նինոցմինդա միջպետական նշանակության ճանապարհը։ Այս մասին հայտնում է Վրաստանի Ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։


«Կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար վերականգնվել է Ախալքալա-Կարցախի և Ախալցխա-Նինոցմինդա միջպետական ճանապարհներով երթևեկությունը»,- ասված է հաղորդագրությունում։


Վրաստանից դեպի Հայաստան և Թուրքիա ճանապարհները փակվել էին դեկտեմբերի 27-ի առավոտյան՝ ձնաբքի և ցածր ջերմաստիճանի պատճառով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250