Քաղաքականություն
Թրամփը հայտնել է, թե ինչու է Կոլումբիայի նախագահը զանգահարել իրեն
Mariam Z.
1 րոպե
200 դիտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում հայտարարել է, որ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն զանգահարել է իրեն՝ թմրանյութերի հետ կապված իրավիճակը քննարկելու համար։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ իր համար մեծ պատիվ է խոսել Պետրոյի հետ, ով զանգահարել է՝ պարզաբանելու թմրանյութերի հետ կապված իրավիճակը և երկու երկրների միջև առաջացած այլ անհամաձայնությունները։
Թրամփը հավելել է, որ գնահատում է Կոլումբիայի նախագահի զանգը և անհամբեր սպասում է նրա հետ ապագայում հանդիպմանը։
«Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են ընթանում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Կոլումբիայի արտաքին գործերի նախարարի միջև։ Հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնի Սպիտակ տանը», - հավելել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է. Փաշինյան
Mariam Z.
1 րոպե
115
Արսեն Թորոսյանը պատասխանել է COVID-19-ի վերաբերյալ քննադատություններին
Mariam Z.
1 րոպե
117
Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս միանում է վարչապետի և տասը եպիսկոպոսների հայտարարությանը
Mariam Z.
1,754
Մայր Աթոռն արձագանքել է վարչապետի և տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը
Mariam Z.
316
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
318
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
368
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
314
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
315