Քաղաքականություն

ԱՄՆ-ից հայտնել են՝ ինչու է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը կարևոր

Julya 488 դիտում
ԱՄՆ-ից հայտնել են՝ ինչու է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը կարևոր

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը կարևոր է համարում հնարավոր ապագա հակամարտությունները կանխելու նպատակով։ Այդ դիրքորոշումը նա ներկայացրել է Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում ունեցած ելույթում։


Բեսենթի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Գրենլանդիան պետք է լինի Միացյալ Նահանգների կազմում՝ անվտանգության ռիսկերը նվազեցնելու համար։ Նախարարի փոխանցմամբ՝ հարցը դիտարկվում է ռազմավարական տեսանկյունից։


Նա նաև նշել է, որ Թրամփը Գրենլանդիան անհրաժեշտ է համարում ԱՄՆ-ի համար՝ հակահրթիռային պաշտպանության Golden Dome («Ոսկե գմբեթ») համակարգի արդյունավետ տեղակայման նպատակով։ Բեսենթի գնահատմամբ՝ այդ համակարգը կարևոր դեր ունի ազգային անվտանգության ապահովման գործում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250