Քաղաքականություն Կարևոր

Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը. Լավրով

Mariam Z. 1 րոպե 2,277 դիտում
Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը. Լավրով

Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը մասնակցության հետ, սակայն Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։


«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ընկած են համագործակցությանը մասնակցելու և առավել ևս Եվրոպական Միությանը միանալու հիմքում։ Դա ձեր ընտրությունն է, և մենք այն լիովին կհարգենք»,– ասել է Լավրովը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում։


Լավրովը նաև նշել է, որ Եվրամիությունը Հայաստանին մշտապես կանգնեցնում է ընտրության առաջ՝ համագործակցել Ռուսաստանի կամ ԵՄ-ի հետ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250