Քաղաքականություն
Թրամփը հայտարարել է Սի Ցզինպինի՝ Սպիտակ տուն այցի մասին
Vika B.
1 րոպե
115 դիտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նախատեսում է այց կատարել Սպիտակ տուն։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումը կարող է տեղի ունենալ 2026 թվականի վերջում։ Այս մասին Թրամփը հայտնել է NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ վերջերս հեռախոսազրույց է ունեցել Սի Ցզինպինի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության վիճակը և ԱՄՆ–Չինաստան հարաբերությունները։
Ավելի վաղ Truth Social սոցիալական հարթակում Թրամփը գրել էր, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը, Իրանի շուրջ իրավիճակին, ինչպես նաև Չինաստանի կողմից ԱՄՆ-ից նավթի և գազի հնարավոր գնումներին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Vika B.
1 րոպե
683
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Vika B.
277
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
Vika B.
1 րոպե
47
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
Vika B.
11,256
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
604
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
473
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
410
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
259