Քաղաքականություն

Օմանում մեկնարկել են իրանա-ամերիկյան բանակցությունները

Mariam Z. 1 րոպե 174 դիտում
Օմանում մեկնարկել են իրանա-ամերիկյան բանակցությունները

Օմանում մեկնարկել են իրանա-ամերիկյան բանակցությունները, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ ԱՄՆ կողմից բանակցություններին մասնակցում են նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։


Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, Օմանում ԱՄՆ-ի հետ նախատեսվող բանակցություններից առաջ, գրառում է կատարել X սոցիալական հարթակում։


«Իրանը դիվանագիտական բանակցություններին մոտենում է բաց աչքերով և անցյալ տարվա իրադարձությունները լավ հիշելով։ Մենք գործում ենք բարի կամքով և վճռականորեն պաշտպանում ենք մեր իրավունքները։


Պարտավորությունները պետք է կատարվեն։ Հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքը և փոխադարձ շահերը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն և երկարատև համաձայնագրի հիմք»,- նշել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250