Քաղաքականություն

Սենսացիոն ձայնագրություն՝ օտար հետախուզության հետ կապ Թրամփի թիմում

Lilit T. 2,380 դիտում
Սենսացիոն ձայնագրություն՝ օտար հետախուզության հետ կապ Թրամփի թիմում

ԱՄՆ հատուկ ծառայությունները, իբր, արտասովոր հեռախոսազրույց են արձանագրել օտարերկրյա հետախուզության հետ կապված անձի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին մոտ կանգնած անձի միջև: Ինչպես ասվում է հոդվածում, հիշյալ հեռախոսազանգն ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը նկատել էր դեռևս 2025 թվականի գարնանը։


Սակայն, նշում է The Guardian-ը՝ վկայակոչելով տեղեկատուի փաստաբանին, երբ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբարդը ստացել է այդ տեղեկությունը, նա չի տարածել այն, այլ ուղղակիորեն փոխանցել Է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսին:


Դրանից հետո, ինչպես գրում է բրիտանական պարբերականը, Գաբարդը կարգադրել է, որ չհրապարակի իր զեկույցը, այլ նրան ուղարկի այդ գործի վերաբերյալ բոլոր նյութերը։ The Guardian-ը վստահեցնում է, որ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի և Ազգային անվտանգության գործակալության միջև տեղի ունեցած թեմայի քննարկման բոլոր մանրամասները նախկինում չեն հրապարակվել:


Տեղեկատուն պաշտոնական բողոք է ներկայացրել Գաբարդի գործողությունների վերաբերյալ 2025 թվականի մայիսին, հայտնել է նրա փաստաբանը։ Ընդ որում, հոդվածում չի պարունակվում ոչ ամերիկյան առաջնորդին մոտ մարդու անունը, ոչ էլ հստակեցում, թե որ երկրի հետախուզությունը կարող էր ներկայացնել նրա զրուցակիցը:



Փետրվարի 7-ին Գաբբարդը X-ում հրապարակել է մի տեղեկություն, որում «կեղծ եւ անհիմն» է անվանել այն պնդումները, թե ինքը «ութ ամիս շարունակ թաքցրել է» անանուն տեղեկատուի կողմից ուղարկված բողոքը: Միևնույն ժամանակ, նա այդ մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ մեղադրել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի ավագ դեմոկրատ Մարկ Ուորներին և մի շարք ամերիկյան ԶԼՄ-ներին:


«Ես այդ բողոքը չունեմ եւ երբեք չեմ ունեցել, այդ պատճառով, բնականաբար, չէի կարող այն թաքցնել չհրկիզվող պահարանում», - ընդգծել է Գաբարդը, որի խոսքերով նա առաջին անգամ այդ փաստաթղթին ծանոթացել է«երկու շաբաթ առաջ»:


Տեղեկատուի զեկույցում տեղ գտած տվյալները, նրա խոսքով, ուսումնասիրել է Ջո Բայդենի նախկին վարչակազմի կողմից նշանակված հետախուզական համայնքի գլխավոր տեսուչ Թամարա Ջոնսոնը: Այս ստուգման ավարտից հետո «լրացուցիչ քննչական կամ վերահսկողական գործողություններ չեն ձեռնարկվել», - նշել է Գաբարդը:




Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250