Պատահարներ

Իրանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Mariam Z. 749 դիտում

Իրանում ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է Tasnim News Agency-ն։


Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը կործանվել է Սպահանի մոտ գտնվող Դարչա քաղաքի շուկայում։ Վթարի պատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները ճշտվում են։


Ավելի ուշ հաղորդվել է, որ Իրանի կենտրոնական հատվածում բանակային ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է չորս մարդ։ Այս մասին տեղեկացրել են քաղաքի հրշեջ-փրկարարական ծառայությունները։


Զոհվածների թվում են օդաչուն և երկրորդ օդաչուն, ինչպես նաև երկու վաճառող՝ այն շուկայում, որտեղ տեղի է ունեցել կործանումը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250