Այլ

Լուրերը մեկ տողով. Բուք ճանապարհներին, տաքսիստների բողոքի ակցիա, վարչապետը՝ ՀՀ-ի անվտանգության մասին

Lilit T. 368 դիտում
Լուրերը մեկ տողով.  Բուք ճանապարհներին, տաքսիստների բողոքի ակցիա, վարչապետը՝ ՀՀ-ի անվտանգության մասին

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:


• Սաստիկ բքի պատճառով մի շարք ճանապարհներ և Բավրայի անցակետը փակ են:


• Կառուցվում է Քաջարան-Ագարակ նոր ռազմավարական հատվածը։


• ԱՄՆ-ն տարհանում է Իսրայելում իր դիվանագետների մի մասին՝ անվտանգության ռիսկերի պատճառով։


• Պակիստանը հայտարարել է Աֆղանստանում լայնածավալ հարվածների և բախումների մասին, կան զոհեր երկու կողմերում։


• Ռուսաստանը կոչ է արել դադարեցնել Պակիստան-Աֆղանստան էսկալացիան և պատրաստակամություն հայտնել միջնորդելու։


• Մոսկվան հայտարարել է գազատարների դեմ հնարավոր դիվերսիոն փորձերի մասին։


• Ուկրաինայի, Սլովակիայի և Հունգարիայի ղեկավարները քննարկել են Դրուժբա նավթամուղի շուրջ ստեղծված իրավիճակը։


• Օնլայն տաքսու վարորդները բողոքի ակցիա են անցկացրել՝ բարձրացնելով տուգանքների և համակարգային խնդիրների հարցը։


• Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը պետք է լինի հենց Հայաստանը։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250