Լուրերը մեկ տողով. Հորմուզը փակ է, հարյուրավոր զոհեր և բալիստիկ հարվածներ․ պատերազմը դուրս է գալիս վերահսկողությունից
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:
•Իջևանում վարչապետի այցի ընթացքում վիճաբանություն է եղել քաղաքացու հետ մանկապարտեզի տնօրենի նշանակման հարցով: Վարչապետն արգելել է միջնորդությամբ նշանակումը։
•Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն ու բուք, ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով։
•Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով առևտրի դադարեցման և ամերիկյան նավերի անցման արգելքի մասին։
•Պարսից ծոցում առնվազն 150 տանկեր խարսխվել է Հորմուզի նեղուցից դուրս՝ լարվածության պատճառով։
•Իսրայելի ռազմաօդային ուժերը Թավրիզի օդանավակայանում խոցել են երկու իրանական կործանիչ։
•Դամասկոսում լսվել են հզոր պայթյուններ, ենթադրաբար՝ ՀՕՊ-ը որսացել է հրթիռներ։
•Իրանական բալիստիկ հրթիռի հարվածից Բեյթ Շեմեշում մոտ 20 մարդ է վիրավորվել, կան ծանր վիճակում գտնվողներ։
•Իրանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Մինաբում հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 140 երեխա:
•Թել Ավիվում վնասվել են տասնյակ տներ։