Հասարակություն

Տեղումները կվերսկսվեն․ սպասվում է ձյուն, ձնախառն անձրև, բուք

Ofelya 1 րոպե 3,185 դիտում
 Տեղումները կվերսկսվեն․ սպասվում է ձյուն, ձնախառն անձրև, բուք

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 5-ին, 7-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։


Առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Մարտի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Երևան քաղաքում ևս մարտի 5-ի ցերեկը, 6-ին և 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։


Մայրաքաղաքում մարտի 5–ի ցերեկային ժամերին կլինի 7-9 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...+2 աստիճան։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250